Հարգանքի տուրք Արթուր Մկրտչյանի հիշատակին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Հարգանքի տուրք Արթուր Մկրտչյանի հիշատակին

Հարգանքի տուրք Արթուր Մկրտչյանի հիշատակին

ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 22-րդ տարելիցի առիթով այսօր իրենց հանգանքի տուրքը մատուցեցին ՀՅԴ գաղափարակից ընկերները ԼՂՀ ԱԺ  Նախագահ Ա. Ղուլյանը և մի շարք պատգամավորներ: Մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Ա. Մկրտչյանի շիրիմին՝ ևս մի անգամ  իրենց ուխտը վերանորոգելով Արթուրի  տածած գաղափարական ուղին:

 

Արթուր Մկրտչյանի 1992 թվականի ապրիլի 14-ի եղերական մահը կիսատ թողեց երիտասարդ քաղաքական և գաղափարական գործչի անելիքններն ու տեսլականների իրականացումը, նա պաշտոնավարեց ընդամենը 98 օր:

 

Սակայն դաշնակցական առաջին նախագահի տեսլականներն իրականացրեցին նույն գաղափարները կրող իր հայրենակիցներն ու զինակիցները: Այսօր Ա. Մկրտչյանին բոլորը հիշում են որպես ազնիվ և հայրենասեր քաղաքական գործիչ:

1