ՀՐԱՏԱՊ. ԱՄՆ Սենատում հավանության արժանացավ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » ՀՐԱՏԱՊ. ԱՄՆ Սենատում հավանության արժանացավ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

ՀՐԱՏԱՊ. ԱՄՆ Սենատում հավանության արժանացավ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձեւը։

 

Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատում նման փաստաթուղթ է ընդունվում։ Բանաձեւին կողմ են քվեարկել 12 սենատոր, իսկ 5  սենատոր դեմ են քվեարկել։  

 

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի եւ սենատոր Մարկ Քիրքի՝ ապրիլի 3-ին շրջանառության դրված նախագիծը Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում ջանքեր գործադրել հայ-թուրքական կայուն, կառուցողական հարաբերությունների հաստատման համար, բայց որոնք հիմնված կլինեն Հայոց ցեղասպանության փաստերի եւ հետեւանքների՝ Թուրքիայի կողմից ամբողջովին ճանաչման վրա:

 

Երեկ երեկոյան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մերենդեզը հայտարարել է. <<Ինձ համար և բոլոր բարիացկամ մարդկանց համար մի պարզ բան կա. Ցեղասպանությունը ցեղասպանություն է և դեւք չեք կարող դա անվանել ուրիշ ձև, բայց անհրաժեշտ է, որ դուք դա ճանաչեք: Հաջորդ տարի, երբ մենք նշում ենք մեկ դարը, երբ հարյուր տարի առաջ հայերը սպանվեցին Օսմանյան կայսուրության կողմից, ինձ թվում էր, որ այն վերապրածները բոլորն այլևս չկան, բայց դեռևս որոշներն ապրում են, դա անհավանական է և կարևոր է, որ ճանաչումն այս անգամ գլոբալ մաշտաբով տանենք>>:

 

Ի դեպ, հենց այս բանաձեւն էր  Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլի անհանգստացման պատճառն, ով իր երկրի մտահոգությունն է փոխանցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

 

1