Քսաներկու տարի առաջ Մարաղայում կրկին հայի արյուն թափվեց
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Քսաներկու տարի առաջ Մարաղայում կրկին հայի արյուն թափվեց

Քսաներկու տարի առաջ Մարաղայում կրկին հայի արյուն թափվեց

1992թ. այս օրն ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին ջարդ:

 

Ապրիլի 10-ի առավոտյան ժամը 5:00-ին սկսվել է գյուղի հրետակոծությունը: Կեսօրին մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» վաշտը 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտել է գյուղ: Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին, նահանջել են՝ զգուշացնելով գյուղի բնակիչներին:

 

Մարաղայի բնակչությունը լքել է  գյուղը: Իսկ ծերունիներն և հաշմանդամները պատսպարվել են նկուղներում: Մարտի 11-ին, երբ հայերը գյուղն ազատագրում են, գտնում են 43 խաղաղ բնակչի դիակ. մի քանի դիակ գլխատված վիճակում են լինում, իսկ  մյուսները՝ այրված կամ աչքերը հանված:

 

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի հավաստմամբ՝  սպանվել է 45-ից ոչ պակաս բնակիչ: Ըստ հայկական անվանական ցանկի՝ զոհվել է 57 և գերեվարվել 45 խաղաղ բնակիչ:

 

Գերիների թվում 9 երեխա կար, 18 կին, 3 տարեց և 1 կույր (տվյալները հաստատված են Միջազգային Helsinki Watch իրավապաշտպան կազմակերպության և Քերոլայն Քոքսի կողմից):

 

Մեկ շաբաթ անց նոր հարձակում է կազմակերպվել Մարաղայում, որի հետևանքով բնակչությունը լքել է գյուղը և 13 հոգի գերեվարվել են: Ընդհանուր առմամբ՝ գյուղում զոհվել է 90, տարբեր աստիճանի վերքեր են ստացել 37 մարդ, այդ թվում՝ 21 կին և 6 երեխա:

 

Մարաղա գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում, Միրբաշիրի շրջանի (Տերտերի շրջան) հարևանությամբ: Ըստ 1989 թվականի մարդահամարի՝ գյուղում ապրում էր 4660 մարդ՝ հիմնականում հայ: Մինչև ապրիլի 10-ի իրադարձությունները գյուղը ենթարկվել է բազմակի հրետակոծության:

 

Մարաղայի կոտորածն իրագործելու համար «Գուրթուլուշ» վաշտի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը ստացել է Ադրբեջանի Ազգային հերոսի կոչում:

1