ՀՅԴ երիտասարդականի կոչ-յայտարարութիւնը ԸԵՄՄ-ին Քեսապի դէպքերի կապակցութեամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ երիտասարդականի կոչ-յայտարարութիւնը ԸԵՄՄ-ին Քեսապի դէպքերի կապակցութեամբ

ՀՅԴ երիտասարդականի կոչ-յայտարարութիւնը ԸԵՄՄ-ին Քեսապի դէպքերի կապակցութեամբ

ՀՅԴ Երիտասարդականը Քեսապի դէպքերի կապակցութեամբ թուականիս մարտի 28-ին կոչ-յայտարարութեամբ դիմել էր Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան` պահանջելով կեցուածք ճշտել այդ առընչութեամբ և, ՀՅԴ Երիտասարդականի դիրքորոշումը փոխանցել կազմակերպութեան անդամ միւս միութիւններին։

 

Տեղեկացնում ենք, որ ՀՅԴ Երիտասարդականի կոչ-յայտարարութիւնը ԸԵՄՄ-ն տեղադրել է իր կայքում և, այն ուղարկել անդամ կազմակերպութիւններին։

 

ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ

03.Ապրիլ.2014 թ.

Քայլեր ձեռնարկե՛նք:
Արձագանքե՛նք հենց հիմա:
Փրկե՛նք Քեսապը:

29 Մարտ, 2014 թ.

 

ՀՅԴ Երիտասարդականի հայտարարությունը.

 

ՀՅԴ Երիտասարդականը լրջորեն մտահոգված է Սիրիայի` հայերով բնակեցված Քեսապ քաղաքի ճգնաժամային իրավիճակով: Վերջին մի քանի օրերը Քեսապի խաղաղ բնակիչների համար եղել են իսկական մղձավանջ, երբ ալ-Քաիդայի հետ կապված ծայրահեղականները հարձակում գործեցին քաղաքի վրա:

 

Գտնվելով Սիրիայի հյուսիսարևմտյան մասում` Թուրքիայի սահմանին մոտ, Քեսապը մինչև վերջերս խուսափում էր Սիրիայի հակամարտության խոշոր մարտերից: Վերջին տարիներին մեծացել է հայ բնակչության թիվն այս քաղաքում, որը որպես ապահով ապաստարան է ծառայել Յաքուբիյեի, Ռակկայի և Հալեպի` պատերազմից ավերված քաղաքների փախստականների համար:

 

Մարտի 21-ի առավոտյան ծայրահեղական զինյալները Քեսապի քաղաքացիների վրա դաժան հարձակում սկսեցին: Հաջորդաբար հարձակումներ իրականացվեցին մարտի 22-ին և 23-ին, որոնք ներառում էին տեղի բնակարանների զանգվածային կողոպուտներ և այդ տարածքում հայկական եկեղեցիների պղծումը: Թուրքիաի կողմից իրականացված կատաղի հարձակումների օրերի ընթացքում Քեսապի գրեթե ողջ հայ համայնքը փախավ հարևան Լաթաքիա և Բասիթ քաղաքները` կոտորածից խուսափելու համար: Այն քաղաքացիները, ովքեր չկարողացան փախչել, պատանդ են վերցվել, մինչդեռ տներն ու եկեղեցիները պարբերաբար թալանվում ու պղծվում են: Բացի այդ, լուրեր են պտտվում, թե վիրավոր ծայրահեղականները վերադառնում են Թուրքիա` բժշկական օգնություն ստանալու:

 

Եթե ճիշտ են այն կասկածները, թե Թուրքիան աջակցում է այդ հարձակումներին, ապա դա շատ մտահոգիչ է: Աջակցությունը ալ-Քաիդայի արտաքին զինյալներին և Սիրիայի անմեղ քաղաքացիների նկատմամբ նրանց հարձակումներին խաթարում է բռնությամբ ավերված երկրում խաղաղություն հաստատելու ընթացիկ միջազգային ջանքերը: Թուրքիայի ուղղակի համագործակցությունը ալ-Քաիդայի ծայրահեղականների հետ ցույց է տալիս, որ այն երկիրը, որը բանակցում է Եվրոպական Միություն մտնելու համար, ուղղակիորեն կապված է աշխարհի ամենածայրահեղական կազմակերպության հետ: Այսպիսի պահվածքը չպետք է ընդունվի:

 

Այս տարածքի և ողջ աշխարհի հայության համար նման իրավիճակը սարսափելի է և 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանության դառը հիշեցում: Իրավիճակը Քեսապում ճգնաժամային է և ավելի անհուսալի կլինի, եթե ծայրահեղականները հասնեն Լաթաքիա: Պահանջում ենք միջազգային արձագանք Քեսապի նկատմամբ:

 

Մենք խնդրում ենք, որ ԸԵՄՄ-ն և բոլոր քույր կառույցները պահանջեն համապատասխան կառավարություններից դատապարտել Սիրիայի` Քեսապի հայկական տարածքի քաղաքացիական հասարակության դեմ` ալ-Քաիդայի արտաքին զինյալների հետ ցանկացած համագործակցություն և աջակցություն:

 

Միասին կարող ենք վերջ տալ այս աջակցությանն ու օգնությանը ծայրահեղական խմբերին և հստակ ուղերձ ուղարկել, որ նպատակաուղղված ռազմական հարվածները անընդունելի են ցանկացած պարագայում և մարդու իրավունքների հստակ ոտնահարում են:

 

Միջազգային համայնքը պետք է անմիջապես արձագանքի և դադարեցնի հետագա բռնությունները: Որպես ընկերվարական երիտասարդություն` մենք չենք կարող անտարբեր մնալ Քեսապում շարունակվող բռնությունների նկատմամբ:
Քայլեր ձեռնարկե՛նք հենց հիմա: Փրկե՛նք Քեսապը:

1