ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությունն ավագ դպրոցներում ռազմահայրենասիրական ոգու բարձրացման համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությունն ավագ դպրոցներում ռազմահայրենասիրական ոգու բարձրացման համար

ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությունն ավագ դպրոցներում ռազմահայրենասիրական ոգու բարձրացման համար

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները և հրավիրված 30 աշակերտ` Ստեփանակերտի թիվ 8 և թիվ 11 ավագ դպրոցներից, այցելեցին հրաձգարան:

 

Միջոցառումը նպատակաուղղված էր բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, ինչպես նաև՝ երիտասարդների մեջ ազգային ոգու և մարտական պատրաստականության բարձրացմանը:

 

Փոխգնդապետ Արա Քամալյանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների անհրաժեշտությունը:

 

Ստեփանակերտի թիվ 8 ավագ  դպրոցի զինղեկ Ս. Բախշիյանը շնորհակալություն հայտնեց ՀՅԴ ԱԵՄ-ին նման նախաձեռնության համար՝ նշելով նաև, որ նման միջոցառումները կարևոր են աշակերտների կրակային պատրաստության վիճակը բարձրացնելու համար և, որ ցանկալի է, պարբերաբար կազմակերպել նման միջոցառումներ, որպեզի հնարավորինս շատ աշակերտներ ընդգրկվեն:

 

Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի աշակերտ Հայկ Հայրապետյանը ցուցաբերեց լավագույն ցուցանիշներ՝ խոցելով բոլոր թիրախները, չունենալով ոչ մի վրիպում: Ոգևորված ցուցանիշներից՝ իր խոսքում նա նշեց, որ պատրաստ է ՀՅԴ ԱԵՄ-ի նմանատիպ բոլոր միջոցառումներին ցուցաբերել իր ակտիվ մասնակցությունը:

 

Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցի զինղեկ Արմեն Դոլուխանյանը նշեց. <<Նմանատիպ միջոցառումները բարձրացնում են աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, սեր առաջացնում դեպի ազգային բանակը: Ցանկալի է, որ այն ունենա շարունակական բնույթ>>:

 

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը շնորհակալություն հայտնեց N զորամասի հրամանատար Ջ. Հայրապետյանին հրաձգության կազմակերպմանն օժանդակելու համար:

 

1