ՀՅԴ մարմինների խորհրդաժողով է գումարվում Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » ՀՅԴ մարմինների խորհրդաժողով է գումարվում Արցախում

ՀՅԴ մարմինների խորհրդաժողով է գումարվում Արցախում

Այսօր Ստեփանակերտում  իր աշխատանքները սկսեց ՀՅԴ մարմինների խորհրդաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացման եւ Արցախյան ազատամարտի ձեռքբերումների ամրապնդման հրամայականները, թուրք-ադրբեջանական հակահայ արշավի դեմ պայքարի ծրագրերը։  

 

ՀՅԴ Բյուրոյի հրավերով եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հյուրընկալությամբ գումարվող խորհրդաժողովին մասնակցում են ՀՅԴ բոլոր՝ տասներկու Կենտրոնական կոմիտեների, Հայաստանի Գերագույն մարմնի եւ կազմակերպական այլ շրջանների ներկայացուցիչներ ու հրավիրյալ պատասխանատու ընկերներ, ընդհանուր՝ շուրջ 60 մասնակից։  

 

Ժողովն անդրադառնալու է նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումներին, Սիրիայի հայության աջակցության աշխատանքներին, ինչպես նաեւ կուսակցական կազմակերպական մի շարք ծրագրերի։      

 

   ՀՅԴ Մամլո Դիվան

 

Ստեփանակերտ, 2014թ. մարտի 22  

 

1