Աշխարհի միլիարդատերերի ցանկում 6 հայ կա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Աշխարհի միլիարդատերերի ցանկում 6 հայ կա

Աշխարհի միլիարդատերերի ցանկում 6 հայ կա

Ամերիկյան Ֆորբս ամսագիրը հրապարակել է աշխարհում այս տարվա միլիարդատերերի ցուցակը: Ամսագրում ներկայացված  1645 միլիարդատերերից առաջին հորիզոնականը գլխավորում  է  <<Microsoft>> ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը:  1645 միլիարդատերերից բաղկացած ցուցակում կա 6 հայ։

 

Ամենահարուստ հայը, ըստ ամերիկյան ամսագրի, Քրք Քրքորյանն է, ով իր ունեցած  4,5 մլրդ դոլարով զբաղեցնում է 328-րդ հորիզոնականը։ Քրք Քրքորյանի  կարողությունը 1 տարվա ընթացքում ավելացել է 1,2 միլիարդով։   345-րդ հորիզոնականը զբաղեցնում է <<Տաշիր>> խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը` 4,3 մլրդ դոլարով, ինչը կես միլիարդով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։   663-րդ տեղը 2,6 միլիարդով  զբաղեցնում է <<Ռոսգոսստրախի>> համասեփականատեր Դանիել Խաչատուրովը: Նրա կարողությունն աճել է 200 մլն դոլարով։   Աշխարհի ամենահարուստ հայերի 6-յակում է  Էդուարդո Էռնեկյանը` 1,9 մլրդ դոլարով։ Նրա կարողությունը վերջին 1 տարվա ընթացքում աճել է 100 միլիոն դոլարով։ <<ՌԵՍՈ-Գարանտիա>> ապահովագրական խմբի սեփականատեր՝ եղբայրներ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովները 1465-րդ հորիզոնականում են՝ յուրաքանչյուրը 1,1 մլրդ դոլար կարողությամբ։ Սարկիսովների կարողությունը վերջին տարում նվազել է 350-ական միլիոն դոլարով։ Ի դեպ,  6 հայ միլիարդատերերից չորսը գործունեություն են ծավալում Ռուսաստանում:

1