ՀՅԴ Ընդհանուր ժողովի պատգամավորներն ուղևորվել են Ստեփանակերտ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Ընդհանուր ժողովի պատգամավորներն ուղևորվել են Ստեփանակերտ

ՀՅԴ Ընդհանուր ժողովի պատգամավորներն ուղևորվել են Ստեփանակերտ

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի` Ստեփանակերտ մեկնող պատգամավորները կանգ են առել Քարվաճառում` Արցախի հերոս, Շուշիի ՀՅԴ առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղևոնդյանի նահատակության վայրում, ու հարգանքի տուրք մատուցել իրենց նահատակ ընկերոջ հիշատակին. այդտեղ կանգնեցված է Պետրոս Ղևոնդյանին նվիրված խաչքար:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 16-24-ը Արցախում տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։

1