Ամանորի շունչը՝ Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ամանորի շունչը՝ Արցախում

Ամանորի շունչը՝ Արցախում

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը տեղեկացնում է, որ Նոր տարվա և կապակցությամբ կազմակերպվել է տոնական միջոցառումների շարք: Տոնական հիմնական «իրադարձությունները» ծավալվելու են դեկտեմբերի 25-ին բացված «Լույսերի քաղաք»-ի՝ Լիտլանդիայի տարածքում, որը գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը:

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում գտնվող «Լույսերի  քաղաք»-ում տեղադրվել են ամանորյա զարդարանքներով 7 փայտե տնակներ, որտեղ առևտրային կազմակերպություններն ու ստեղծագործողները  ցուցադրում և վաճառում են իրենց արտադրանքը՝ ամանորյա նվերներ, ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ և այլն: Նախորդ տարվա «Կաղանդավան»-ից այն տարբերվում է մանկական ներկայացումների առատությամբ և հայկական ավանդական ուտեստների ամենօրյա անվճար հյուրասիրությամբ:

Ստորև ներկայացնում են «Լույսերի  քաղաք»-ում նախատեսվող միջոցառումների ցանկը.

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, սպասվում է.
1. «Քաչալ կոզնի» մանկական ներկայացում
2. Կաղանդ պապի հանդիպում երեխաների հետ
3. Հյուրասիրություն / Կուրկուտ/
4. «Արցախի ձայն» նախագծի համերգ

Դեկտեմբերի 27-ին.
1.«Կարմիր գլխարկը» մանկական ներկայացում
2.Կաղանդ պապ / հանդիպում երեխաների հետ/
3. Հյուրասիրություն և գուշակություն / Աղանձ/
4.Հյուրասիրություն / ժենգալով հաց/
5. ԱՀ ՊԲ «Ասպետ» համույթի համերգ

Դեկտեմբերի 28-ին.
1.Խամաճիկներ /աշխատանք երեխաների հետ/ Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոն/
2. «Վինի Թուխի ծննդյան տարեդարձը» տիկնիկային ներկայացում
3.Կաղանդ պապ / հանդիպում երեխաների հետ/
4.Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Արցախի բալիկներ» համույթի համերգ

Դեկտեմբերի 29-ին.
1. Մանկական շոու ծրագիր / կերպարներ/Ձմեռ պապ և Ձյունանուշ/
2.Հյուրասիրություն և գուշակություն / Խնձորներ/
3.Կերպարներ Մուրացանի «Ռուզան» դրամայից / Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոն/
4. Պարարվեստի քոլեջի և «Վելանս» վոկալ համույթի համատեղ համերգ

Դեկտեմբերի 30-ին.
1.Խամաճիկներ /աշխատանք երեխաների հետ/ Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոն/
2. «Ձնեմարդը» տիկնիկային ներկայացում/ Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոն/
3. Վիճակահանություն / «Կաղանդի ծառ»/
4. Արցախի պարի պետական համույթ, «Ղարաբաղ» պետական էստրադային համույթ

«Լույսերի քաղաք»-ը բաց է 17։00-ից, միջոցառումների սկիզբը՝ 18։00-ից։

1