Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Նիդերլանդների խորհրդարանի որոշումը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է հոլանդական խորհրդարանի որոշումը՝ այն անվանելով «անհիմն» եւ «իրավական ուժ» չունեցող, հաղորդում է Anadolu-ն:
Ավելի վաղ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի անդամները հավանություն էին տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերին: Միեւնույն ժամանակ, արտգործնախարարի պաշտոնակատար Սիգրիդ Կաագը նշել էր, որ Նիդերլանդների կառավարությունը չի հետեւի խորհրդարանի օրինակին: Նրա խոսքով՝ կառավարությունը «շարունակելու է զսպվածություն ցուցաբերել»: