Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան

Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան

ախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը: Զվարթնոց օդանավակայանում նախագահի պատվիրակությանը դիմավորեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Լիբանանի նախագահի պատվիրակության կազմում են երկրի ներքին գործերի նախարար Նուհադ ալ-Մաշնուքը, արտգործնախարար Ջեբրան Բասիլը, արդյունաբերության նախարար Հուսեյն Հաջ Հասանը, զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, կաշառակերության դեմ պաշքարի պետական նախարար Նիկոլա Տուեյնին, ինչպես նաև ՀՅԴ անդամ, հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Միշել Աունը հանդիպում կունենա նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այնուհետև կայցելի Մայր Տաճար և գանձատուն:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Նախատեսված են նաև նախագահ Միշել Աունի այցելությունները Մատենադարան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

 

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ համալիր։ Աունը լիբանանյան պատվիրակության անդամների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ:

Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդ է այցելել ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի և լիբանանյան պատվիրակության անդամների ուղեկցությամբ: Միշել Աունը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

1