Թուրքիայի ԱԳՆ-ն երկընտրանք է տեսնում Նիդեռլանդների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագծերի ընդունման դեպքում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Թուրքիայի ԱԳՆ-ն երկընտրանք է տեսնում Նիդեռլանդների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագծերի ընդունման դեպքում

Թուրքիայի ԱԳՆ-ն երկընտրանք է տեսնում Նիդեռլանդների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագծերի ընդունման դեպքում

Թուրքական կողմը կրկին անդրադարձել է Նիդեռլանդների խորհրդարանում քննարկվելիք՝ Հայոց ցեղասպանության մասին երկու նախագծերին:

Ըստ «Ակօս»-ի՝ երկրի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը նշել է, որ այդ հարցով իրենց կայացնելիք որոշմամբ Նիդեռլանդների իշխանություններն ի ցույց կդնեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ցանկության առկայությունը կամ դրա բացակայությունը:

«Նրանք, այսպիսով, ցույց կտան՝ ունեն արդյո՞ք մեր երկրի հետ հարաբերությունները լավացնելու ցանկություն, թե՞՝ ոչ», — ասել է Աքսոյը:

Հիշեցնենք, որ Նիդեռլանդների խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նոր նախագիծ:

Դրանցից առաջինը վերահաստատում է Նիդեռլանդների՝ դեռևս 2004 թվականին ցեղասպանության ճանաչման որոշումը, իսկ երկրորդի ընդունման դեպքում նախատեսվում է Նիդեռլանդներից կառավարության ներկայացուցչի մակարդակով այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

1