Հայկական երկու հանրապետությունների մշակույթի նախարարներն այցելել են Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայկական երկու հանրապետությունների մշակույթի նախարարներն այցելել են Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենք

Հայկական երկու հանրապետությունների մշակույթի նախարարներն այցելել են Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենք

Փետրվարի 3-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների մշակույթի նախարարներն եղան Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում՝ հստակ պատկերացում կազմելու կառույցի վիճակի վերաբերյալ:

Քննարկվեցին թատրոնի շենքը վերակենդանացնելուն ուղղված գործողությունների ծրագրեր, մասնավորապես՝ համահայկական արշավի քարոզչություն, որը կօգնի դրամահավաք կազմակերպել և գումարը տրամադրել թատրոնի շենքի վերանորոգմանը:

27503658_834620800076471_3615033231947566993_o

1