Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն ամենամյա ընթրիքը կանցկացնեն Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն ամենամյա ընթրիքը կանցկացնեն Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո

Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն ամենամյա ընթրիքը կանցկացնեն Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո

Նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:

Այս տարի ընթրիքը տեղի է ունենալու հունվարի 30-ին «Hotel du Collectionneur» հյուրանոցում: Ընթրիքը կկայանա Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո: Ընթրիքի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը:

Ավանդական դարձած ընթրիքին սովորաբար մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:

armenpress.am

1