Հայաստանի խորհրդարանը ճանաչեց եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայաստանի խորհրդարանը ճանաչեց եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը

Հայաստանի խորհրդարանը ճանաչեց եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը

Հայաստանի խորհրդարանը ճանաչեց 2014թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 91, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Հայտարարության վերջում ԱԺ-ն կոչ է անում կոչ է անում «միջազգային հանրությանը ձեռնարկելու միջոցներ եզդի բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում մարդու իրավունքների նման խախտումները կանխելու, բացառելու եւ վերացնելու համար»:

1