Արևմուտքի և Թուրքիայի օրակարգում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարց չկա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արևմուտքի և Թուրքիայի օրակարգում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարց չկա

Արևմուտքի և Թուրքիայի օրակարգում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարց չկա

«Գերմանի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ չի փոխվել: Պարզապես վերանայումներ են եղել: Պետք է ընդունել, որ Թուրքիան հաջողել է Եվրոպային ինչ-որ իմաստով պատանդ պահել՝ սպառնալով սիրիացի գաղթականներով: 1 տարի առաջ Թուրքիան հնարավորություն էր տալիս, որ փախստականները հասնեն Եվրոպա և դա ճնշում էր Եվրոպային և հարաբերությունները վատթարացան նաև այս պատճառով: Վերանայել է իր կեցվածքը նաև Թուրքիան: Նրանք էին մեղադրական ոճով խոսում, բայց փոխեցին իրենց հռետորաբանությունը՝ հասկանալով, որ Գերմանիայի հետ չհարաբերվել չեն կարող»:

Ըստ Մանոյանի՝ Եվրոպան պատանդ է Թուրքիայի ձեռքում և դա որոշակի կեցվածք է թելադրում Արևմուտքին, ամեն դեպքում, թե՛ ԵՄ օրակարգից, թե՛ Թուրքիայի օրակարգից հանվել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդիրը: «Գուցե հատուկ հարաբերություններ լինեն, նման կարգավիճակ լինի, բայց անդամակցության հարցը, եթե ոչ առհավետ, գոնե առաջիկա 10-15 տարիների համար օրակարգից հանված է»,- նշեց ՀՅԴ-ականը:

Այս ընթացքում, ըստ Կիրո Մանոյանի, Թուրքիան դարձավ ոչ թե եվրոպական, այլ՝ ավելի իսլամական և հեռացավ եվրաինտեգրումից: «Թուրքիայի անդամակցության գործընթաց իրավականորեն կա, բայց դեֆակտո չկա: Թուրքիայում այնպիսի խնդիրներ կան, որոնց առաջ Եվրոպան աչք է փակում, բայց հայտարարում է, որ անդամակցության հարց չկա: Թուրքիան ունի Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու խնդիր, բայց ոչ անդամակցության»,- նշեց նա:

Կիրո Մանոյանն ասաց, որ Թուրքիան ցանկություն չունի զիջումների գնալ, երկրում արտակարգ իրավիճակ է, դատարանները չեն գործում, հազարավոր մարդիկ աշխատանքից ազատվում են, քաղաքացիներին ձերբակալում են և նման պայմաններում անհնար է անդամակցել Եվրամիությանը:

Խոսելով թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների մասին` ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն ասաց, որ Վաշինգտոնը փորձել է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց Թուրքիան ուզում է, որ ԱՄՆ-ն բոլոր խնդիրներում, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հարցում, իր «նվագի տակ պարի», ինչն ԱՄՆ ներկայիս իշխանության համար հեշտ չէ:

1