Գիտաժողով՝ նվիրված Արցախում պետականության վերակերտման թեմային
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Գիտաժողով՝ նվիրված Արցախում պետականության վերակերտման թեմային

Գիտաժողով՝ նվիրված Արցախում պետականության վերակերտման թեմային

2018թ. ապրիլի 20-ին Համազգային հայ կրթական մշակութային միությունը և Արցախի պետական համալսարանը կազմակերպում են գիտաժողով՝ նվիրված Արցախում պետականության վերակերտման գործընթացի 100-ամյակին։

1917թ. փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից և հատկապես նույն թվականի հոկտեմբերյան պետական հեղաշրջումից հետո, նախկին ռուսական կայսրության ողջ տարածքում ստեղծվեց քաղաքական անկայուն իրավիճակ: Նախկին իշխանության մարմինները դադարեցին գործել: Տեղերում զգալի էր իշխանական վակուումը: Արցախի հարակից շրջանները լի էին հանցագործ տարրերից կազմված բանդաներով, որոնք անարգել թալանում էին հայ բնակչությանը:

Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև երկրամասում կարգ ու կանոն հաստատելու նպատակով ՀՅԴ «Ապառաժ»-ի կոմիտեն նպատակահարմար գտավ կազմել լիազոր մի մարմին` համադրելով գործող բոլոր քաղաքական ուժերի ջանքերը: 1917 թ. դեկտեմբերի 24-ին Շուշիում ստեղծվեց իշխանության այդ մարմինը, որը հետագայում անվանվեց Միջկուսակցական բյուրո: Այն օժտված էր օրենսդիր և գործադիր գործառնություններով:

Արցախահայության առաջին համագումարի ժամանակ (1918 թ. հուլիսի 22-26) նոր իշխանության ձևավորման ընթացքը իր տրամաբանական ավարտին հասավ: Փաստորեն, մինչև Ադրբեջան պետության առաջացումը (1918 թ․ մայիս) արցախահայությունը սկսել էր վերակերտել իր պետականությունը՝ դառնալով տարածաշրջանային գործոն:

Այս պատմական փաստերը հերքում են Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ընթացքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ներկայումս ակտիվորեն շրջանառվող թեզը:

Գիտաժողովի անցկացման պայմանները

 

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև  2018 թ. հունվարի 30-ը artsakh@hamazkayin.com հասցեով ուղարկել լրացված հայտը (Հավելված 1)։

Զեկույցների ամբողջական տեքստի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է (Հավելված 2):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը, ռուսերենը:

Նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուով:

 

Հավելված 1

Գիտաժողովի մասնակցության հայտ,

ԱԱՀ.  
Աշխատանքի վայրը/բուհի ամբողջական անվանումը, քաղաքը  
Գիտական աստիճանը  
Հեռախոսահամարը, էլէկտրոնային հասցեն, հեռախոսը  

 

 

Զեկույցի վերնագիրը  
Զեկույցի ամփոփում  

                                                                                                                                                                                    

Հավելված 2

Զեկույցներին ներկայացվող պահանջները

  • Զեկույցի ծավալը չպետք է գերազանցի 10 տպագիր էջը, թղթի չափը՝ A4, լուսանցքները` 2 սմ բոլոր կողմերից:
  • Տառատեսակը հայերեն` Sylfaen, անգլերենը` Times New Roman:
  • Տառաչափը` 12, միջտողային բացատը` 1.5:
  • Զեկուցման սկզբում դրվում են հեղինակի անունը, ազգանունը (գլխատառերով), վերնագիրը (գլխատառերով), զեկուցման վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն:
  • Հղումները տրվում են տողատակում` աճման կարգով, տառաչափը` 10, նշվում են աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը:
  • Զեկույցը կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Հոդվածը պետք է ունենա եռալեզու ամփոփում և բանալի բառեր: Ամփոփումները պետք է բաղկացած լինեն 50-60 բառից, իսկ բանալի բառերը` 5-10:

 ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Վալերի Ավանեսյան  –          ԱրՊՀ, պգդ, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր

Արմինե Առուստամյան  – ԱրՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պգթ, դոցենտ

Վարդգես Սաֆարյան –   ԱրՊՀ պատմության ամբիոնի ավագ դասախոս, պգթ

Լեռնիկ Հովհաննիսյան  –    ԱրՊՀ պատմության ամբիոնի ավագ դասախոս

Էդիկ Մինասյան — ԵՊՀ պատմության ամբիոնի դեկան, պգ․դ․

Վիգեն Թյուֆենքճյան  –    գրականագետ (Կանադա)

Սպարտակ Ղարաբաղցյան –   ՀՀԿՄՄ հիմնադրամի նախագահ (Հայաստան)

 Գիտաժողովի անցկացման վայրը՝ 

Արցախի Պետական համալսարան
ք.Ստեփանակերտ,  Մխիթար Գոշ փ #5:

 

Հարցերի դեպքում դիմել
«Համազգային»ի Արցախի գրասենյակ
 ք. Ստեփանակերտ, Կնունյանցների #17
էլ հասցե`artsakh@hamazkayin.com

1