Երուսաղեմի շուրջ զարգացումները կմեծացնի լարվածությունը տարածաշրջանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Երուսաղեմի շուրջ զարգացումները կմեծացնի լարվածությունը տարածաշրջանում

Երուսաղեմի շուրջ զարգացումները կմեծացնի լարվածությունը տարածաշրջանում

«Սա բացում է պանդորայի հայտնի արկղը, որը բերելու է շատ լուրջ հետևանքներ: Ի վերջո, սա իսրայելա-պաղեստինյան փաթեթի մի մաս էր, և սա լարվածություն է առաջացնելու, քանի որ դրա հետ կապված էր ոչ միայն Պաղեստինը, այլ ամբողջ տարածաշրջանը»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Թրամփի կողմից Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչմանը:

Թե այդ լարվածությունը ուր կտանի, Արմեն Ռուստամյանի խոսքով, անկանխատեսելի է: «Այս ամենից շատ վատ հոտ է գալիս տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու իմաստով»,-հավելեց նա:

1