Արցախի նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Վիլյորբանի քաղաքապետին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Վիլյորբանի քաղաքապետին

Արցախի նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Վիլյորբանի քաղաքապետին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը  նոյեմբերի 21-ին այցելել է Ֆրանսիայի Վիլյորբան քաղաք եւ մասնակցել «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

«Ֆրանսիան դարձավ հարյուր հազարավոր հայերի երկրորդ հայրենիքը, որտեղ ստեղծվեցին նպաստավոր պայմաններ նրանց ինքնադրսեւորվելու, ազատ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայի հայերը տվել են տարբեր բնագավառներ ներկայացնող աշխարհահռչակ մարդկանց մի ողջ համաստեղություն, ովքեր հարստացրել են ոչ միայն հայկական, այլ նաեւ ֆրանսիական ու համաշխարհային մշակույթը, գիտությունը, սպորտը եւ այլ ասպարեզներ»,- ընդգծել է իր ելույթում Արցախի նախագահը:

Միջոցառման ժամանակ Բ. Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Վիլյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետին:

1