Լավրովը լավատես չէ, բանակցություններն էլ արագ չեն ավարտվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Լավրովը լավատես չէ, բանակցություններն էլ արագ չեն ավարտվի

Լավրովը լավատես չէ, բանակցություններն էլ արագ չեն ավարտվի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համոզված է և ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում հայտարարում է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման բոլոր բաղադրիչներն առկա են: ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում նա ընդգծեց, որ բանակցությունների բոլոր բաղադրիչները ամրագրված են փաստաթղթերում, և միակ բանը, որ դժվարություն է հարուցում, կարգավորման բաղադրիչների փաթեթային լինելն է:

«Դժվար է փաթեթից վերցնել այդ բաղադրիչներից մեկ, երկուսը, եւ ասել՝ այ, եկեք, դրա հիման վրա համաձայնության հասնենք, քանի որ մնացած հավասարակշռող բաղադրիչները կարող են դուրս մնալ»,- նշեց Լավրովը։

Ըստ նրա` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները դրական են գնահատել Ժնևում իրենց հանդիպումը, և կարևոր է, որ այդ դրական վերաբերմունքը նպաստի բանակցություններին։

Միաժամանակ, ՌԴ արտգործնախարարը նշեց. «Չափազանց լավատեսություն չեմ հայտնի։ Սա բարդ խնդիր է: Ցավով եմ նշում` բանակցություններն արագ չեն ավարտվի»։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել նոյեմբերի 21-ին: Մինչ այդ նա եղել է Բաքվում, հանդիպել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: ՀՀ իշխանությունների հետ քննարկվող օրակարգային հարցրերից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է:

1