«Դաշնակցություն» խմբակցության հերթական հանդիպումը Շոշ համայքնում էր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Դաշնակցություն» խմբակցության հերթական հանդիպումը Շոշ համայքնում էր

«Դաշնակցություն» խմբակցության հերթական հանդիպումը Շոշ համայքնում էր

2017 թվականի նոյեմբերի 17-ին ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները՝ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալյոշա Գաբրիելյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը խմբակցության ընդունած ծրագրի շրջանակներում հանդիպում են ունեցել Ասկերանի շրջանի Շոշի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվ հետ:

Հանդիպման ժամանակ խմբակցության անդամները նախապես ներկայացրել էին ԱՀ Ազգային Ժողովում «Դաշնակցություն» խմբակցության գործունեության, երկրի ներքին ու արտաքին ճակատում տիրող իրավիճակի և զարգացումների մասին հակիրճ տեղեկատվությամբ:

Շոշի  մանկավարժական կոլեկտիվի անդամների կողմից բարձրացված մի քանի հարցերը առընչված էին 2018 թվականի պետական բյուջեում ավելացված ծախսի նպատակային օգտագործման, Արցախում սոցիալական և առողջապահական ծառայությունները ավելի  արդյունավետ օգտագործման, թոշակների և աշխատավարձերի բարձրացման, գյուղում  նախատեսվող մանկապարտեզի շինարարության հետ:

«Դաշնակցություն» խմբակցության անդամները մանրամասնորեն անդրադարձան վեր բարձրացված հարցերին՝ տեղում տալով անհրաժեշտ պարզաբանումները: Մյուս չպարզաբանված և հետագա քննարկում պահպանվող հարցերին պատգամավորները խոստացան պատասխանել լրացուցիչ քննարկումներից հետո:

1