Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արցախ-Վալոնիա բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արցախ-Վալոնիա բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արցախ-Վալոնիա բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում այցելել է Վալոնիայի խորհրդարան, որտեղ հանդիպել է պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում քրտնաջան եւ նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ձեւավորել այս խումբը, ընդգծելով, որ այն հանդիսանում է Վալոնիայի ու Արցախի, մեր ժողովուրդների միջեւ բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության խորհրդանիշ եւ կարեւոր դերակատարություն կունենա երկկողմ հարաբերությունների ու փոխգործակցության խորացման գործում:

Նախագահ Սահակյանը Վալոնիան բնութագրել է որպես մեր երկրի համար բարեկամ երկրամաս, Բելգիայի եւ Եվրոպայի կարեւոր միավորումներից մեկը, ֆրանկոֆոն հանրության հանգուցային օջախը, որի հետ ունենք բազմաթիվ ընդհանրություններ աշխարհընկալման, արժեհամակարգի, մշակույթի եւ նիստուկացի մեջ:

Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանն Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար <<Երախտագիտություն>> մեդալ է հանձնել Լյովենի կաթոլիկ համալսարանի պատվավոր ռեկտոր Բեռնար Կուլիին եւ բելգիացի խորհրդարանական Անդրե դե Բյուսին:

1