Հոկտեմբերի 19-ին հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հոկտեմբերի 19-ին հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Հոկտեմբերի 19-ին հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998-ին ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։

1