Մահացել է բարերար Լևոն Հայրապետյանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մահացել է բարերար Լևոն Հայրապետյանը

Մահացել է բարերար Լևոն Հայրապետյանը

Այսօր՝ առավոտյան, մահացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:

Ինչպես Մոսկվայից տեղեկացնում է լրագրող Վահե Ավանեսյանը, Լ.Հայրապետյանը մահացել է 68 տարեկանում: «Նրա վերջին ցանկությունն էր, որ իրեն հուղարկավորեն ծնողների մոտ», — նշել է Վ.Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ Լ.Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016-ին նա տեղափոխվել էր Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:

Նրա փաստաբան Հայկազ Մակարյանը բազմիցս դիմել էր ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լևոն Հայրապետյանի արտահանձնման հարցը:

1