Լիբանանում երկու հայուհիներ կառավարությունում պաշտոններ են ստացել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Լիբանանում երկու հայուհիներ կառավարությունում պաշտոններ են ստացել

Լիբանանում երկու հայուհիներ կառավարությունում պաշտոններ են ստացել

Լիբանանի կառավարությունը վարչապետ Սաադ Հարիրիի ղեկավարությամբ հերթական նիստի ժամանակ որոշում է կայացրել տնտեսական սոցիալական խորհրդի նոր անդամներ նշանակելու վերաբերյալ. ըստ այդմ խորհրդի անդամ են նշանակվել ՀՅԴ ներկայացուցիչներ դոկտոր Նորա Բայրագդարյան-Գապաքյանը եւ Լուիզա Պապոյան Ազեզյանը, գրում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթը:

Տնտեսական սոցիալական խորհրդի 70 անդամներից 12-ը կանայք են, եւ նրանցից մեկը եւս հայուհի է՝ Հասմիկ Տանձիկյան Խուրին:  Նշենք, որ առաջին անգամ է, որ այդ խորհրդում միանգամից երեք հայ է լինելու:

Նշենք, որ Նորա Բայրագդարյան-Գապաքյանը գաղաքական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել է 2004-ին` Սորբոնի համալսարանում: Նա 1998-ից քաղաքական գիտություն է դասախոսում Լիբանանի համալսարանում եւ Լիբանանի բանակի Սպայական վարժարանում:

Լուիզա Պապոյան Ազեզյանը 1994-ին ավարտել է Սեն Ժոզեֆ համալսարանը` ճարտարագիտական հոգեբանություն մասնագիտությամբ եւ այժմ դասախոս է:

1