Արցախը՝ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախը՝ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Արցախը՝ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

2017 թվականի հոկտեմբերի 12-ից 14-ը Արցախի Հանրապետությունը  ներկայացված էր ՌԴ Սանկտ Պետերբուրդ քաղաքում ընթացող ՛՛Ինվետեքս 2017՛՛ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։

Արցախը՝ որպես զբոսաշրջային ուղղություն հետաքրքրություն է առաջացրել տուրիզմի ոլորտի մասնագետների և ցուցահանդեսի այցելուների մոտ։ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակիցների կողմից տարվել են արդյունավետ աշխատանքներ՝ ուղղված տեղում Արցախի զբոսաշրջային ներուժի մասին տեղեկացվածության բարձրացմանը։ Մասնավորապես բաժանվել է մեծ քանակությամբ զբոսաշրջային գրականություն, տեսահոլովակներով սկավառակներ, քարտեզներ, բացի այդ ցուցահանդեսի մասնակիցներին ներկայացվում էին Արցախ այցելելու և շրջաայություններ կազմակերպելու հնարավորությունները։

Ցուցահանդեսի ընթացքում տեղ են գտել նաև ադրբեջանցիների սադրանքները։ Այսպես, ցուցահանդեսի ողջ ընթացքում տարբեր խողովակներով Ադրբեջանի Հանրապետության մի շարք պաշտոնական անձինք, համայնքի ներկակացուցիչներ փորձում էին ճնշում գործադրել ցուցահանդեսի կազմակերպիչների վրա՝ ԱՀ պատվիրակության աշխատանքները դադարեցնելու պահանջով։ Հասկանալով, որ իրենց ջանքերը ապարդյուն են՝ ցուցահանդեսի վերջին օրը մի խումբ ադրբեջանցիներ փորձել են տեղում խոչընդոտել Արցախի տաղավարի աշխատանքները՝ լարվածություն ստեղծելով տաղավարի շուրջ։ Սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվեց կասեցնել նաև սադրանքը և ցուցահանդեսի անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ադրբեջանցիները դուրս հանվեցին ցուցահանդեսի տարածքից։

Ինչպես հայտնում է ԱՀ տաղավարի պատասխանատուներից Արտակ Գրիգորյանը, պատվիրակութունը մինչև վերջին րոպեն առանց որևէ խափանումների կամ խոչընդոտների մասնակցել է ցուցահանդեսին:

Ցուցահանդեսում Արցախի տաղավարի աշխատանքները կազմակերպվել էր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից:

1