Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը հանդես են եկել դատապարտող հայտարարություններով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը հանդես են եկել դատապարտող հայտարարություններով

Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը հանդես են եկել դատապարտող հայտարարություններով

Սեպտեմբերի 22-ի երեկոյան Սպահանում հարձակման է ենթարկվել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը, երբ թեմի առաջնորդի հետ միասին տուն էր վերադառնում Հայաստանում գումարված Սփյուռք-Հայաստան 6-րդ խորհրդաժողովից:

Հիվանդանոցից ստացված տեղեկությունների համաձայն պրն. Մինասյանը բուժման մեջ է գտնվում և նրա կյանքին վտանգ չի սպառնում, թեև լուրջ վնասվածքներ էր ստացել:

Դեպքի վերաբերյալ Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը հանդես են եկել դատապարտող հայտարարություններով.

Հաղորդագրութիւն

Խոր ցաւով եւ ընդվզումով իմացանք անմարդկային եւ խիստ դատապարտելի այն յարձակումը, որ կատարւեց մի քանի օրեր առաջ, Նոր Ջուղայի մեր առաջնորդ Հայր Սուրբի եւ նրա մեքենայի վրայ եւ ազգային կառոյցի ականաւոր ազգայիններից պրն. Վարուժան Մինասեանի վրայ, ծանրօրէն վիրաւորելով նրան:

Իրանի Իսլամական Հանրապետութիւնում, որտեղ խաղաղութիւնն ու համատեղ գոյակցութիւնը կազմում են առանցքը մեր կեանքի, նման արարքները խիստ կերպով դատապարտելի են եւ անընդունելի. մենք վստահ ենք, որ պատկան մարմինները անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնեն առաջն առնելու նման դէպքերի եւ արժանի պատիժ կը տան մեր երկրի խաղաղութիւնն ու քաղաքացիների ապահովութիւնը խաթարողներին:

Դիւան ազգային առաջնորդարանի

Թեհրանի հայոց թեմի

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Այսու գրով յանուն Սպահանի հայոց թեմի եւ Անձնապէս դատապարտում ենք օրեր առաջ՝ թւականիս 22 սեպտեմբերի կատարւածը, որը նպատակ ունէր ոչ միայն խոշտանգել թիրախ դարձած Թեմական խորհրդի ատենապետին, այլեւ պղտորել պատկերն ու վերացնել անդորրը երկրի համակարգի:

Լիայոյս ենք, որ հետաքննութիւնները երեւան կը բերեն ճշմարտութիւնը եւ վերականգնելու են թեմիս անդորրը։

ՍԻՓԱՆ Ծ. ՎՐԴ. ՔԷՉԷՃԵԱՆ

Առաջնորդ Սպահանի հայոց թեմի

1