Համերգ` նվիրված Արաքս Մանսուրյանի գործունեության 50-ամյակին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Համերգ` նվիրված Արաքս Մանսուրյանի գործունեության 50-ամյակին

Համերգ` նվիրված Արաքս Մանսուրյանի գործունեության 50-ամյակին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացավ համերգ` նվիրված Արաքս Մանսուրյանի գործունեության 50 ամյակին:

Հայ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը  կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և նկարիչ Մհեր Մանսուրյանի քույրն է, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան պետրոսյանի մայրը:

 Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946թ Բեյրութում: 1947թ հայրենադարձել է: 1977թ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1977-1992թթ Երևանի օպերայի և բալետի, 1992թ-ից` Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի է:

Դասավանդում է Սիդնեյի կոներվատորիայում` օտարազգիներին ծանոթացնելով հայկակն երգարվեստի հետ: 2015թ-ին Արաքս Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

1