«Գութան»-ը համախմբելու է 19 ազգագրական երգի-պարի խմբեր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Գութան»-ը համախմբելու է 19 ազգագրական երգի-պարի խմբեր

«Գութան»-ը համախմբելու է 19 ազգագրական երգի-պարի խմբեր

Գաֆէսճեան քանդակների պարտեզում /Կասկադ/ սեպտեմբերի 28-ին անցկացվելու է «Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը: Փառատոնի կազմակերպիչները Panorama.am-ին տեղեկացրեցին, այս տարի  մասնակցելու են 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝  «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Վերադարձ», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը»/Արցախ/, «Մարաթուկ», «Տավրոս»,  «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Արեգ»,  «Մշո Հավքեր»/Գավառ/, «Մարաթուկցիներ»:  Ազգագրական երգերն ու պարերը ներկայացվելու են իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների, ամբողջությամբ կենդանի հնչողությամբ և կատարմամբ:

Փառատոնի ընթացքում  ցուցադրվելու են նաև անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու սերունդերին փոխանցված ավանդը:

Գութանն այս տարի, ինչպես նախորդ տարի, տեղի կունենա նաև Արցախում:

«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից, որն  ազգային մշակույթը  ճիշտ ներկայացնելու կարևոր  նախաձեռնություն է` կոչված   հայ ազգագրական  երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու  սերնդեսերունդ փոխանցմանը:

Փառատոնն իրականացվում է  ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ , ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

1