Անահիտ Աբադի «ԵՒԱ»-ն` եզրափակչի յաւակնորդների շարքում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Անահիտ Աբադի «ԵՒԱ»-ն` եզրափակչի յաւակնորդների շարքում

Անահիտ Աբադի «ԵՒԱ»-ն` եզրափակչի յաւակնորդների շարքում

ԱՍԻԱ-ՓԱՍԻՖԻԿ կինոփառատօնի 11-րդ շրջանին ներկայ է լինելու նաեւ Իրանի կինօն` 9 ֆիլմերով:

Մասնակցութեան յայտ ներկայացրած ֆիլմերի ցուցակում Իրանը ներկայ է լինելու 9 ֆիլմերով, 6-ը` գեղարւեստական ֆիլմերի, երկուսը` մանկական բաժնի, 9-րդը անիմացիոն ֆիլմերի մրցոյթներում:

Գեղարւեստական ֆիլմերի ցուցակում յատուկ ուշադրութեան է արժանացել Իրան-Հայաստան առաջին համատեղ արտադրութիւնը համարւող` Անահիտ Աբադի ՙԵւա՚-ն: Այս մասին է հաղորդում ՙՍինեմա-սինեմա՚ համացանցային պարբերականը, վկայակոչելով ՙԻրանի կինոյի տան՚ հրապարակումները:

Պարբերականը յաւելել է նաեւ, որ Իրանից յայտագրւած գեղարւեստական ֆիլմերի ցուցակում աչքի են ընկնում «Եւա»-ն (Անահիտ Աբադ), «Վիլլայիհա» (Մոնիր Ղէյդի), «Ռագէ խաբ-(քներակ)» (Համիդ Նեմաթօլլահ) ֆիլմերը:

Հեղինակաւոր ԱՍԻԱ ՓԱՍԻՖԻԿ կինոփառատօնի 11-րդ շրջանի մրցանակաբաշխութիւնը տեղի կունենայ սեպտեմբեր ամսւայ երկրորդ կէսին` Աւստրալիայի Բրիսբեն քաղաքում:

Յիշեցնենք, որ այս փառատօնի 10-րդ շրջանին մասնակցած իրանական ֆիլմերից Մեհրդադ Օսքուիի «Լուսաբացեան երազանքներ» փաստավաւերագրական ֆիլմը տուն բերեց համապատասխան գլխաւոր մրցանակը, իսկ Մանուչեհր Մոհամմադին արժանացաւ լաւագոյն պրոդիւսերի մրցանակի: Իրանական կինոյի ներկայացուցիչներից երեքին յաջողւեց յայտնւել լաւագոյն ֆիլմերի անւանակարգերում:

1