Թուրքիայի կաթոլիկ հայերը Իզմիրի Սբ Հովհաննեսում 95 տարվա մեջ առաջին պատարագին են մասնակցել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թուրքիայի կաթոլիկ հայերը Իզմիրի Սբ Հովհաննեսում 95 տարվա մեջ առաջին պատարագին են մասնակցել

Թուրքիայի կաթոլիկ հայերը Իզմիրի Սբ Հովհաննեսում 95 տարվա մեջ առաջին պատարագին են մասնակցել

Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքի ներկայացուցիչները Իզմիրի Սուրբ Հովհաննեսի վանքում վերջին 95 տարվա մեջ առաջին անգամ կայացած պատարագին են մասնակցել:

Ինչպես հայտնում է Daily Sabah-ը, պատարագը մատուցվել է 150 հոգու ներկայությամբ Ստամբուլի եկեղեցու սպասավորի կողմից։

19-րդ դարի եկեղեցին վնասվել էր 1922 թվականի Զմուրնիայի մեծ հրդեհի ընթացքում։ Այն օգտագործվում էր ՆԱՏՕ-ի կողմից որպես պահեստ 1960-ականներին, այնուհետև լքված էր մինչև 2013 թվականը։

Եկեղեցին վերադարձվել է համայնքին վերջին տարիներին։

1