Լևոն Արոնյանը գլխավորում է Սենթ Լուիսի մրցաշարային աղյուսակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » սպորտ » Լևոն Արոնյանը գլխավորում է Սենթ Լուիսի մրցաշարային աղյուսակը

Լևոն Արոնյանը գլխավորում է Սենթ Լուիսի մրցաշարային աղյուսակը

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է:

Միջազգային այս մրցաշարի արագ շախմատի վերջին տուրում Արոնյանը 52-րդ քայլին սևերով գերազանցեց Կուբան ներկայացնող Լենիեր Դոմինգեսին: Մինչ այդ Արոնյանն արագ շախմատի 7-րդ տուրում պարտության էր մատնել Սերգեյ Կարյակինին և ոչ-ոքի խաղացել Հիկարու Նակամուրայի հետ:

Այժմ Արոնյանն ունի 12 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Կայծակնային շախմատի մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 18-ին:

1