«Միավորված էներգետիկ ընկերություն» ՓԲԸ ճանաչվել է «Արցախէներգո»-ի սեփականատեր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Միավորված էներգետիկ ընկերություն» ՓԲԸ ճանաչվել է «Արցախէներգո»-ի սեփականատեր

«Միավորված էներգետիկ ընկերություն» ՓԲԸ ճանաչվել է «Արցախէներգո»-ի սեփականատեր

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախէներգո» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը:

Մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել  երկու հայտ՝ «Միավորված էներգետիկ ընկերության» և  «Ինտեկո էներգո» ընկերությունների կողմից:

Մրցույթում հաղթող ճանաչված «Միավորված էներգետիկ ընկերության» գլխավոր տնօրեն Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իրենք պարտավորվում են«Արցախէներգո» ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել  2 մլրդ 700 մլն դրամի ներդրում, առնվազն մեկ տարի պահպանել աշխատավարձի ֆոնդը ևնվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ չբարձրացնել սակագները և այլն:

Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են «Միավորված էներգետիկ ընկերության» ներկայացուցիչներին և  հաջողություններ մաղթելնրանց՝ հանրապետության համար ռազմավարական  նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում:

1