Արցախում մեկնարկում են զբոսաշրջային կանոնավոր ուղեւորափոխադրումներ. վճարը՝ 250 դրամ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում մեկնարկում են զբոսաշրջային կանոնավոր ուղեւորափոխադրումներ. վճարը՝ 250 դրամ

Արցախում մեկնարկում են զբոսաշրջային կանոնավոր ուղեւորափոխադրումներ. վճարը՝ 250 դրամ

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ այսօրվանից՝ հուլիսի 20-ից, մեկնարկում են զբոսաշրջային կանոնավոր ուղեւորափոխադրումներ երեք տարբեր երթուղիներով:

գործող երթուղիներն են՝ Ստեփանակերտ-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ-Ստեփանակերտ եւ Ստեփանակերտ-Հունոտի կիրճ արգելոց-Ստեփանակերտ: Բացի այդ, Ստեփանակերտ-Գանձասար երթուղու մեջ ընդգրկված է նաեւ էքսկուրսիա դեպի Նիկոլ Դումանի տուն-թանգարան, իսկ Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ երթուղու մեջ՝ դեպի  Տնջրի ծառ զբոսաշրջավայր եւ Տողի մելիքական ապարանք:

Ստեփանակերտ քաղաքից նշված երթուղիների ուղղությամբ ավտոբուսները մեկնելու են օրական մեկ անգամ՝ ժամը 9:15-ին, բացի երկուշաբթի օրվանից: Ավտոբուսների մեկնման եւ տոմսերի վաճառքի վայրը՝ ք. Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակ, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Տոմսերը վաճառվում են ամեն օր, ժամը 9:00-ից մինչեւ 18:00, բացառությամբ ընդմիջման ժամերի:

Հատուկ երթուղիներով ուղեւորության համար սահմանված է նվազագույն վճար  մինչեւ 250 ՀՀ դրամ:

Նշենք, որ նախաձեռնությունը նպատակ ունի Արցախում զարգացնելու ներքին զբոսաշրջությունը, ինչպես նաեւ ստեղծելու նպաստավոր պայմաններ Արցախում զբոսաշրջիկների ճամփուրդության համար:

1