Բ․Սահակյանն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Բ․Սահակյանն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը

Բ․Սահակյանն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Երեւանի եւ ԼՂՀ մայրաքաղաքի ու շրջանների միջեւ համագործակցությանը եւ մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես սատարում է Արցախին՝ պահանջված եւ կարեւոր համարելով Մայր Հայաստանի մայրաքաղաքի հետ կապերի ընդլայնումն ու խորացումը:

Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

1