Կիպրոսի շուրջ բանակցություններն ապարդյուն են ավարտվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Կիպրոսի շուրջ բանակցություններն ապարդյուն են ավարտվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով

Կիպրոսի շուրջ բանակցություններն ապարդյուն են ավարտվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով

Շվեյցարական Կրան Մոնտանում ընթացող Կիպրոսի հարցով միջազգային խորհրդաժողովում բանակցություններն անարդյունք են ավարտվել: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Պետք է ցավով նշեմ, որ չնայած բանակցությունների բոլոր մասնակիցների շահագրգռվածությանը Կիպրոսի հարցով խորհրդաժողովում համաձայնության հասնել չի հաջողվել» ,-ասել է Գուտերեշը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Ըստ AP գործակալության, կղզու վերամիավորման հարցում համաձայնության չի հաջողվել հասնել Թուրքիայի դիրքորոշման պատճառով: Թուրքիան պնդել է, որ իր զորակազմը մնա Կիպրոսում:

Բանակցությունների առավել խնդրահարույց մասը մինչև 1974թ. թուրքական ներխուժումը Կիպրոսի հույներին պատկանող սեփականության հարցն է: Կողմերը պետք է պայմանավորվեն այդ սեփականությունը վերադարձնելու կամ փոխհատուցման մասին, եթե փոխհատուցման՝ ապա ինչ չափի: Լուծման է ենթակա նաև կղզիում թուրքական զորքերի հարցը, որոնց թվաքանակը հասնում է 30.000-ի: Հարկավոր է որոշել նաև, թե ով է լինելու գործարքի իրականացման երաշխավորը՝ ԵՄ-ն թե Մեծ Բրիտանիան:

Շվեյցարական Կրան Մոնտանում ընթացող Կիպրոսի հարցով միջազգային խորհրդաժողովում բանակցություններն անարդյունք են ավարտվել: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: «Պետք է ցավով նշեմ, որ չնայած բանակցությունների բոլոր մասնակիցների շահագրգռվածությանը Կիպրոսի հարցով խորհրդաժողովում համաձայնության հասնել չի հաջողվել» ,-ասել է Գուտերեշը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Ըստ AP գործակալության, կղզու վերամիավորման հարցում համաձայնության չի հաջողվել հասնել Թուրքիայի դիրքորոշման պատճառով: Թուրքիան պնդել է, որ իր զորակազմը մնա Կիպրոսում: Բանակցությունների առավել խնդրահարույց մասը մինչև 1974թ. թուրքական ներխուժումը Կիպրոսի հույներին պատկանող սեփականության հարցն է: Կողմերը պետք է պայմանավորվեն այդ սեփականությունը վերադարձնելու կամ փոխհատուցման մասին, եթե փոխհատուցման՝ ապա ինչ չափի: Լուծման է ենթակա նաև կղզիում թուրքական զորքերի հարցը, որոնց թվաքանակը հասնում է 30.000-ի: Հարկավոր է որոշել նաև, թե ով է լինելու գործարքի իրականացման երաշխավորը՝ ԵՄ-ն թե Մեծ Բրիտանիան:

1