Կարմիր խաչը երկխոսություն է սկսել՝ Զավեն Կարապետյանի հարցով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կարմիր խաչը երկխոսություն է սկսել՝ Զավեն Կարապետյանի հարցով

Կարմիր խաչը երկխոսություն է սկսել՝ Զավեն Կարապետյանի հարցով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է սկսել հայկական ու ադրբեջանական կողմերի հետ՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանի հարցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրականացնում է կոնֆիդենցիալ և երկկողմ երկխոսություն ներգրավված կողմերի հետ՝ այցելելու ձերբակալված անձին: Հակամարտության ընթացքում ձերբակալված անձանց այցելություններն իրականացվում են ԿԽՄԿ մանդատով՝ համաձայն միջազգային մարդասիրական օրենքի»,- ասաց Զառա Ամատունին:

1