Վերանորոգվում է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Վերանորոգվում է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճը

Վերանորոգվում է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի համերգային դահլիճում վերանորոգման-վերակառուցման աշխատանքները սկսվել են ընթացիկ ամսվա սկզբին:

Շինհրապարակում այժմ աշխատանքների առաջին փուլն է ընթացքի մեջ: Քանդմանը զուգահեռ կատարվում է մասնակի ձևափոխում: Նախագծի համաձայն, վերափոխվելու է համերգասրահի բեմահարթակը, տեղադրվելու են նոր լուսաձայնային էֆեկտներ: Դահլիճից հանվել են նստարանները, հինջեռուցման համակարգերը: Ծրագրով նախատեսված 400 տեղանոց դահլիճը կհամալրվի նոր, ժամանակակից նստելատեղերով: Իսկ ահա ջեռուցումը կիրականացվի օդային ջեռուցիչ համակարգով:

Նախագիծը համաձայնեցվել է Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ:

Աշխատանքներն իրականացվում է պետական միջոցներով, ,,Շինվեր պլյուս,, ՍՊԸ շինկազմակերպության կողմից: Պատվիրատուն և վերահսկողության պատասխանատուն Քաղաքաշինության նախարարությունն է:

1