Արցախում կայացել է մենապայքարային մարզաձևերի պրոֆեսիոնալ մրցաշար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում կայացել է մենապայքարային մարզաձևերի պրոֆեսիոնալ մրցաշար

Արցախում կայացել է մենապայքարային մարզաձևերի պրոֆեսիոնալ մրցաշար

Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքում հունիսի 17-ին կայացել է մենապայքարային մարզաձևերի պրոֆեսիոնալ մրցաշարը:

«Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ ՀՀ-ին և Արցախից: Արցախի յոթ մարզիկներ առաջին տեղ են գրավել»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը և ավելացրել, որ առաջին անգամ է այսպիսի ձևաչափով մրցաշար անցկացվում և, դատելով արդյունքներից, այն կփորձեն ավանդական դարձնել: «Նորշենում արդեն երկու տարի է Կոմիտաս Կարապետյանի ընտանիքի օժանդակությամբ գործում է սանդա ուշուի խմբակ, որին մասնակցում են նաև հարևան գյուղի երեխաները և մրցաշարի անցկացումն այնտեղ նպատակ ուներ սպորտը տեսանելի դարձնել տեղացիներին և հյուրերին»,- հավելել է Դավիթ Գրիգորյանը:

Բացօթյա տատամիում կայացել են 10 մենամարտեր՝ 6 մարզաձևերից (մարտական սամբո, սանդա ուշու, կիոկուշին կարատե, ավանդական կարատե, խառը մենամարտեր,արմֆայթինգ):

Ստուգատեսին ներկա էր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ներկա էին մոտ 1000 հանդիսականներ:

Միջոցառման ավարտից հետո տեղի է ունեցել համերգ և հրավառություն:

1