ԵԱՀԿ համանախագահները այցելել են Ադրբեջան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԵԱՀԿ համանախագահները այցելել են Ադրբեջան

ԵԱՀԿ համանախագահները այցելել են Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդն (ԱՄՆ) այցելել են Ադրբեջան: Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ  գործակալությունը՝ նշելով, որ համանախագահները մի շարք հանդիպումներ կունենան Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նախորդ շաբաթ համանախագահներն այցելել էին Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Սպասվում է, որ տարածաշրջան կատարած այցից հետո համանախագահները հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ այցի նախօրեին Ադրբեջանը մի քանի անգամ խախտել է հրադադարը, որին զոհ է գնացել 4 հայ զինծառայող:

Ի դեպ, այսօր Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ զորավարժություն:

1