Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Երեկ երեկոյան՝ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինին:

Սևերով խաղացող Արոնյանը սկզբնախաղում հավասարեցրեց դիրքը, իսկ 30-րդ քայլին  նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը: Նախաձեռնությունը վերցնելուց հետո Արոնյանը սկսեց հզոր գրոհ թագավորական թևում, որից Կարյակինը չկարողացավ պաշտպանվել: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 41–րդ քայլին:
7-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը ուժեղ գտնվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից,  իսկ Անիշ Գիրին հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին:
Անանդ-Նակամուրա և Ուեսլի Սո – Կարուանա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով միանձնյա  գլխավորում է Լևոն Արոնյանը, 2-րդ տեղում ընթացող  Հիկարու Նակամուրան առաջատարից հետ է կես միավորով:  Վլադիմիր Կրամնիկը և Անիշ Գիրին իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: Ուեսլի Սոն 3.5 միավորով 5-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը և  Ֆաբիանո Կարուանան 3-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները, իսկ Մագնուս Կարլսենը և  Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2.5-ական միավորով եզրափակում են աղյուսակը:

1