Արցախում բազմազավակ ընտանիքների համար նախատեսված 15 տուն կառուցման ընթացքում է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում բազմազավակ ընտանիքների համար նախատեսված 15 տուն կառուցման ընթացքում է

Արցախում բազմազավակ ընտանիքների համար նախատեսված 15 տուն կառուցման ընթացքում է

Արցախի տնտեսական աճը  մեծապես պայմանավորված է նաև երկրում  իրականացվող շինարարությամբ: Կարևոր է շինարարության յուրաքանչյուր ճյուղ: Քաղաքաշինության նախարարության բազմաթիվ ծրագրերի կողքին բնակարանների կառուցումը ռազմավարություն կարելի է համարել: Բնակարանաշինությունը նպաստում է նաև երկրի ժողովրդագրության աճին:

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հաղորդմամբ, Արցախում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում շարունակվում է 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցումը: Ըստ վիճակագրական տվյալների, տարեցտարի այս ծրագիրն իր դրական ազդեցությունն է ունենում:

Ըստ շրջանների.
Այս պահի դրությամբ, Ասկերանի շրջանում ընթացքի մեջ է 4 առանձնատների կառուցման աշխատանքները` ծրագրով նախատեսված է կառուցել ևս 8-ը:

Մարտակերտի շրջանում` ընթացքում է 11, ծրագրով` պետք է կառուցվի ևս 10 առանձնատուն:

Մարտունու շրջանում շարունակվում է 5-ի, նախատեսված է ևս 4-ի կառուցումը:

Հադրութում շարունակվում 5-ի, ևս 2-ի շինարարությունը կսկսվի առաջիկայում:

Շուշիի շրջանում առայժմ նախատեսված է 1 բնակարանի կառուցում:

Շահումյանի շրջանում ընթացիկ փուլում է 6-ի կառուցումը, նախատեսված է ևս մեկը:

Քաշաթաղում` կառուցման փուլում է 12, պետական ծրագրով նախատեսված է կառուցել ևս 10 առանձնատուն:

Դրան զուգահեռ, պետությունն իրականացնում է նաև բնակարանների գնում և տրամադրում` բազմազավակ ընտանիքներին:

Բնակարանաշինության պետական ծրագրի կողքին կյանքի է կոչվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագիրը: Ներկայումս 16 տուն արդեն հանձնվել է շահառուներին, 15-ը կառուցման փուլում են:

Աղբյուրը նշում է, որ բարեգործական հիմունքներով ու Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ  բնակարանաշինության հաջողված ծրագրեր են իրականացվել  Աղավնո /Արիավան/ բնակավայրում,  Նոր Կիլիկիա թաղամասում և Իշխանաձոր համայնքում, որոնք իրենց հերթին նպաստել են մեր երկրի ժողովրդագրության դինամիկ աճի զարգացմանը:

1