ՀՅԴ ԱԵՄ-ի շարքերը համալրեցին թվով 12 երիտասարդներ ու պատանիներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ ԱԵՄ-ի շարքերը համալրեցին թվով 12 երիտասարդներ ու պատանիներ

ՀՅԴ ԱԵՄ-ի շարքերը համալրեցին թվով 12 երիտասարդներ ու պատանիներ

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Մարտունի քաղաքի պատանեկան միության հետ «Ճանաչենք մեր հայրենիքը» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում հունիսի 12-ին արշավ կազմակերպեց դեպի Արցախի Մարտունու շրջան:

Երիտասարդներն ու պատանիներն այցելեցին Մսմնա և Կավահան գյուղերի մոտակայքում գտնվող Շոշկավանք վանական համալիր:

Տեղի ունեցավ խոստման արարողություն, որի ընթացքում ՀՅԴ ԱԵՄ-ի շարքերը համալրեցին 12 երիտասարդներ ու պատանիներ: Այնուհետև ճանապարհը շարունակվեց դեպի Սխտորաշենի սոսի կամ, ինչպես տեղացիներն են անվանում, «Տնջրի» ծառ: «Դաշնակցական երիտասարդի անելիքներն այսօր» թեմայով ներկաների համար դասախոսություն կարդաց Սարհատ Աբրահամյանը:

«Այսպիսի միջոցառումները նպատակ ունեն երիտասարդներին ծանոթացնելու մեր հայրենիքի պատմամշակութային հարուստ ժառանգությանը, նաև սերմանելու կարգապահություն ու պատասխանատվություն»,- նշեց ՀՅԴ ԱԵՄ-ի Վարիչ մարմնի ներկայացուցիչ Մերուժան Սուլեյմանյանը:

1