Նշվել է Հայաստանի առաջին հանրապետության օրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Նշվել է Հայաստանի առաջին հանրապետության օրը

Նշվել է Հայաստանի առաջին հանրապետության օրը

ՀՅԴ Արցախի կառույցը Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրվան՝ մայիսի 28-ին, նվիրված  միջոցառում է կազմակերպել, որին մասնակցում էին Արցախի բոլոր շրջանների ընկերները:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անունից Հայաստանի առաջին հանրապետության օրվա կապակցությամբ ներկաներին շնորհավորել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը: «20-րդ դարի սկզբներին այն ժամանակվա սերունդը կատարեց այդ մեծագործությունը և այսօր, տարբեր հանգույցներ ձևավորելով առաջ է շարժվում, ուստի համոզված եմ, որ 21-րդ դարը կլինի հայ մարդու, հայ գործչի, հայության դարը»,- նշել է Վահրամ Բալայանը:

Օրվա խորհրդի վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը: Բանախոսն իր խոսքում շեշտել է, որ Դաշնակցությունը կարողացավ 2 ու կես տարվա ընթացքում իր ընկերվարական գաղափարները գործի դնել և երկիր կառուցել, որի շնորհիվ 600-ամյա ժամանակաշրջանում պետականության կորստից հետո  ունեցանք պետականություն:

Այնուհետև Արցախի շրջանները ներկայացնող թիմերի միջև կայացել է ինտելեկտուալ խաղ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Գարիկ Պետրոսյան» թիմը, մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրել է «ԱԵՄ», երրորդ տեղը՝ «Բեկոր» թիմը:

Միջոցառումը եզրափակվել է հայրենասիրական, ազգագրական երգ ու պարով:

Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը Ստեփանակերտում Բեկորի հուշարձանի մոտ տեղի է ունեցել երդման արարողություն, ՀՅԴ շարքերը համալրել են մի խումբ նորագիրներ:

1