Լապշինի գործով քննությունն ավարտվել է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Լապշինի գործով քննությունն ավարտվել է

Լապշինի գործով քննությունն ավարտվել է

Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական գործով քննությունն ավարտվել է: Այդ մասին ТАСС-ին  հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:

Նա նշել է, որ գործի նյութերը կտրամադրվեն Լապշինին և իրեն՝ դրանց ծանոթանալու համար, այնուհետև կուղարկվեն դատարան:

Լապշինը դեռ գտնվում է քննչական մեկուսարանի բուժկետում, ուր տեղափոխվել էր ապրիլի կեսին` տախիկարդիա ախտորոշմամբ: Փաստաբանը նշել է, որ հանդիպել է նրա հետ, Լապշինի վիճակը նորմալ է:

1