Անուշ ձայնով հրաժեշտի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական »  Անուշ ձայնով հրաժեշտի

 Անուշ ձայնով հրաժեշտի

Վերջին դասի զանգն է հնչում

  Վերջին դասի զանգն է հնչում,

Վերջին զանգը հրաժեշտի,

Բարի երթ է նա ինձ մաղթում,

Մայրաքաղաքի համար 8 ավագ դպրոցում վերջին զանգի արարողություններ են:

«2016-17 ուսումնական տարում դպրոցի 12-րդ դասարանն ունի 94 շրջանավարտ, իսկ 9-րդ դասարանը՝ 77 շրջանավարտ: 12-րդ դասարանցիները պատրաստ են հանձնել միասնական քննությունները, համոզված ենք, որ նրանք բոլորն էլ հաջողությամբ կհանձնեն քննությունները և ուսումը կշարունակեն իրենց նախընտրած մասնագիտությամբ»,- ասաց դպրոցի տնօրեն Լևոն Գևորգյանը: Նա գովասանագրեր հանձնեց քաղաքային և հանրապետական օլիմպիադաներում մրցույթային տեղեր գրաված շրջանավարտներին:

«Այսօր ձեր տոնն է, վայելեցեք այն…»- ասաց դպրոցի տնօրենը:

Կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալը  կարդաց նախարար Սլավա Ասրյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. «Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր մանկությանն ու պատանեկությանը, համոզված եմ, որ մեր երկիրը ավելի շենշող կդարձնեք դպրոցում Ձեր ստացած գիտելիքներով: Մարդասիրության անբեկանելի խորհուրդներով դուք ձեր կարողություններն ու ունակությունները կծառայեցնեք ի նպաստ մեր հանրապետության հզորացման»:

Իսկ Ապրիլյան պատերազմում զոհած Ռուդիկ Մովսեսյանի դուստրը՝ շրջանավարտ Էլեն Մովսեսյանն արժանացավ տնօրինության հատուկ գովասանագրի:

Վերջին զանգի արարողություններին գեղարվեստական հրապույր հաղորդեցին «Մենք ենք մեր սարերը համույթի և շրջանավարտների ուժերով պատրաստած համերգային ծրագիրը:

1