Անկարայում ԱՄՆ դեսպանատան նորանշանակ աշխատակիցն այցելել է հայ պատգամավորին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Անկարայում ԱՄՆ դեսպանատան նորանշանակ աշխատակիցն այցելել է հայ պատգամավորին

Անկարայում ԱՄՆ դեսպանատան նորանշանակ աշխատակիցն այցելել է հայ պատգամավորին

Անկարայում ԱՄՆ դեսպանատան` քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Քևին Բոյդն այցելել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանին: Այդ մասին Դողանը հայտնել է իր Twitter-յան էջում:

Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների ունեցած խնդիրների, վերապրած խտրականությունների, կրթությանն ու մշակութային զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Բարձրացվել է նաև Թուրքիայում խոսքի ազատության դեմ ճնշումների հարցը:

«Շնորհակալություն եմ հայտնում Քևին Բոյդին և հաջողություն մաղթում նրան նոր պաշտոնում»,-Twitter-ի իր էջում գրել է Դողանը:

1