«Դաշնակցություն» խմբակցությունը քննարկել է 2016թ. բյուջեի կատարողականը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Դաշնակցություն» խմբակցությունը քննարկել է 2016թ. բյուջեի կատարողականը

«Դաշնակցություն» խմբակցությունը քննարկել է 2016թ. բյուջեի կատարողականը

ԼՂՀ Ազգային Ժողովում շարունակվում են 2016թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները: 2016թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվելուց հետո ներկայացվել է խմբակցությունների քննարկմանը:

Մայիսի 24-ին բյուջեի կատարողականը քննարկվել է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների և ԼՂՀ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների միջև: Խմբակցության պատգամավորները բարձրացրել են ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների նվազման, Թալիշի բնակիչների աջակցության, պետական պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների ֆինանսավորման, առողջապահական և այլ ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Բարձրաձայնվել է նաև որոշ հասարակական կազմակերպությունների ԼՂՀ կառավարության կողմից տրվող դրամաշնորհների խնդիրը: ԼՂՀ Ֆինանսերի նախարար Սպարտակ Թևոսյանը բարձրացված հարցերին տվել է պարզաբանումներ:

1