Ամփոփվել են հետազոտության արդյունքները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ամփոփվել են հետազոտության արդյունքները

Ամփոփվել են հետազոտության արդյունքները

Մայիսի 22-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումում հյուրընկալվել էին ԱՄՆ «Կոլումբիա» համալսարանից Նիքոլաս Հաչինգսը և Երևանի Պետական բժշկական համալսարանից Մուշեղ Քեֆոյանն ու Սիսակ Բաղդասարյանը: Նրանք հետազոտություն են իրականացրել՝ Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում՝ ստուգելու նպատակով, թե ինչպիսի՞նն է յոդի բավարարության մակարդակը, որի անբավարարությունը մի շարք հիվանդություններ տեղիք է տալիս:

Այդ նպատակով կատարվել են պրոֆիլակտիկ աշխատանքներ. աղին և հացին յոդի հավելումը սկսվել է 1970 թվականին, դադարեցվել 1990 թվականին, ապա նորից որոշման մեջ մտել 2004 թվականին:

Առողջապահության Համաշխարհային կազմակերպության կողմից 2017 թվականի գարնանը Արցախում հետազոտվել է 850 մասնակից՝ 8-12 տարեկան երեխաների, հղի կանանց և 17- 40 տարեկան վերարտադրողական շրջանի կանանց մոտ՝ մեզի և աղի փորձանմուշների միջոցով:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում և Արցախում յոդի անբավարարություն չկա: Ուրեմն հարկավոր է հետագա հետազոտությունների արդյունքում պարզել, թե ինչի հետևանք են էնդոկրին համակարգի հիվանդությունները, քանի որ նախկինում դրանք համարվում էին յոդի պակասության հետևանք:

1