«Թանգարանային գիշեր» Տիգրանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Թանգարանային գիշեր» Տիգրանակերտում

«Թանգարանային գիշեր» Տիգրանակերտում

Մայիսի 20-ին Արցախի հանրապետության Էկոնոմիկայի նախարարության  «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում «Թանգարանային գիշերվան» նվիրված  միջոցառում է կազմակերպել: «Միջոցառումը հերթական առիթն է հավաքվելու, քննարկելու նախկինում արված աշխատանքները, խոսելու առկա խնդիրներից և միասին հաճելի ժամանակ անցկացնելու»,- նշել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը և այցելուներին ներկայացրել Տիգրանակերտի հնագիտական թանգարանի նորացված ցուցադրությունը:

Միջոցառման երկրորդ մասն ընթացավ Արքայական աղբյուրների մոտ, որտեղ խարույկի շուրջ կազմակերպվել էր թեյախմություն՝ ուղեկցված Շուշիի Նարեկացի արվեստի միության հեղինակային երգի խմբակի և մասնակիցների երաժշտական կատարումներով :

1